Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Դուք բոլորդ խայտառակ կերպով ձախողվել ու աղետի եք բերել մի ողջ ժողովրդի

Դուք բոլորդ խայտառակ կերպով ձախողվել ու աղետի եք բերել մի ողջ ժողովրդի
17.07.2025 | 13:01



Մյուս երկրների ղեկավարների շփումները լրագրողների հետ՝ բոլորովին այլ որակ և բովանդակություն ունեն:

Նիկո՛լ, այսօրվա ասուլիսում հնչած հարցերի մեծ մասից կրկին երևաց, թե որքան վատ, խայտառակ վատ կառավարչություն ունեք:

Առաջին, իսկ օրվանից քննադատելով ու համոզված լինելով, որ ձեր նպատակը ի շահ Հայաստանի և Արցախի (չէր) չէ՝ այնուամենայնիվ, անգամ այսօր ցավով եմ կրկնում, որ դուք բոլորդ խայտառակ կերպով ձախողվել ու աղետի եք բերել մի ողջ ժողովրդի:

Նորից լսիր լրագրողների հարցերի մեծ մասն ու կտեսնես կառավարման վերջին յոթ տարիների արտացոլանքը:

Այսօրվա փոթորկվող աշխարհում բազմաթիվ լուրջ հարցեր են առաջանում քաղաքացիների համար: Կառավարության պատասխանատուները խոսում են իրենց երկրների ու քաղաքացիների տարբեր տեսակի (ֆիզիկական, կոմունիկացիոն, բարոյա-հոգեբանական, պարենային, էներգետիկ, կիբեռ, տնտեսական, մշակութային, էկոլոգիական, բիոլոգիական և այլ) անվտանգությունից, ոլորտային խնդիրներից, ներդրումային ռիսկերից, սոցիալական բևեռացումից, դեմոգրաֆիկ փոփոխությունից, արտաքին քաղաքականության իրատեսական ու պրոբլեմատիկ խնդիրներից, նոր սպառնալիքներից, ու կենսական շահերից:

Ի՞նչ տվեց այսօրվա ասուլիսը, ո՞ր կարևոր կամ արդիական հարցերին տրվեց սպառիչ և/կամ հիմնավոր պատասխան, ի՞նչ էական ուղերձներ փոխանցվեց ՀՀ քաղաքացիներին, որտե՞ղ են ՀՀ կառավարության լուծումներն ու առաջարկները:

Նկատե՞լ ես արդյոք, թե այսօրվա ասուլիսից հետո, հիմնականում ի՞նչ են քննարկում մարդիկ:

«Արցախն Ադրբեջանի կազմում ուշ ճանաչեցի», «շարասյունը՝ հանրային տրանսպորտ է»,

«ոտքս ցավում էր», «դոմփելը», «յուղած չագուճը», «պրախադնոյ դվորը», «կուսակցություն փակել-չփակելը», «հավսար-զգաստը», «պետություն՝ պետության մեջը», «Վեհարանն ազատենքը», «հայհոյանքով մի մրցեքը» և այլն:

Այն հարցերին էլ, որ փորձեցիր պատասխանել՝ ավելի շատ ու ավելի բարդ հարցեր առաջացան:

Ոչ մի կառուցողական միտք, ոչ մի դրական ուղերձ, ոչ մի հասկանալի գաղափար, ոչ մի իրատեսական լուծում, ոչ մի առողջ միջավայր, ոչ մի լավ սպասելիք, ոչ մի հուսադրող տեսլական...

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ.

Իմպիչմենտն իրավա-քաղաքական գործիք է, որը կիրառելի է ոչ թե խմբային, այլ բացառապես պետական շահերից ելնելով:

Դիտվել է՝ 5130

Մեկնաբանություններ